Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սերգեյ Լավրով. Մոսկվան համաձայն չէ Ղարաբաղի հարցով Անկարայի դիրքորոշման հետ

Սերգեյ Լավրով. Մոսկվան համաձայն չէ Ղարաբաղի հարցով Անկարայի դիրքորոշման հետ
14.10.2020 | 14:49

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է.

«Մենք համաձայն չենք Թուրքիայի դիրքորոշման հետ, և որը նախագահ Ալիևը հայտնել է մի քանի անգամ: Այստեղ գաղտնիք չկա. մենք չենք կարող կիսել պնդումները, որ հակամարտությունը ռազմական լուծում ունի: Մոսկվան պաշտպանում է տեսակետը, որ Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտության խաղաղ կարգավորում»:

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ